17 մարտի 2018 - 14:42 AMT
Samsung Galaxy S10-ը դեմքերի տարբերակման 3D գործառույթ կունենա՝ ինչպես iPhone X-ը

Samsung Electronics ընկերության նոր առաջատար սարքը դեմքերի տարբերակաման 3D գործառույթ կունենա՝ iPhone X-ի Face ID у-ի նմանությամբ:

Samsung Galaxy S10 3D տեսախցիկի և անհրաժեշտ ծրագրային ապահովման վրա աշխատում է իսրայելյան Mantis Vision ստարտափը Namuga-ի հետ համագործակցությամբ, գրում է Ferra.ru-ն կորեական The Bell պարբերականի վրա հղումով:

Namuga ընկերությունը տեսախցիկների մոդուլներ է առաքում միջին և ստորին մակարդակի Samsung սմարթֆոնների համար, այդ թվում Galaxy A և J սմարթֆոնների համար: Ընկերությունը նաև Intel RealSense համալրված իրականության տեսախցիկների համար է մատակարարումներ իրականացնում:

Samsung-ի վերջին առաջատար սմարթֆոնների՝ Galaxy S9 և S9+-ի վաճառքները միջազգային մասշտաբով մեկնարկել են 2018-ի մարտի 16-ին: Այդ սմարթֆոններում կիրառվում է դեմքերի տարբերակաման 2D գործառույթը, համալրված աչքի թաղանթի սքաներով, ինչը նվազ անվտանգ է: