19 մարտի 2008 - 16:15 AMT
Ռոբերտ Քոչարյանն ու Գրիգորի Կարասինն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը խոսել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների մասին եւ գոհունակությամբ ընդգծել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումներին եւ ներքաղաքական իրավիճակին: