19 մարտի 2018 - 12:03 AMT
Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա պայթուցիկով շշեր են նետել

Անհայտները Դանիայում «Մոլոտովի կոկտեյլներով» շշեր են նետել Թուրքիայի դեսպանատան վրա: Այդ մասին հայտարարել է լրագրողներին Դանիայի ոստիկանության ներկայացուցիչ Թորբեն Մադսենը:

Ոստիկանության աշխատակիցները մասնակցել են հրդեհաշիջմանը և չեն հետապնդել հարձակվողներին, գրում է Daily Sabah-ը:

Ենթադրվում է, որ պայթուցիկով շշերը Կոպենհագենում դեսպանատան վրա է նետել 4 մարդ: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, դեսպանատան շենքին վնաս է հասցվել:

Փաստով հետաքննություն է ընթանում: