19 մարտի 2018 - 13:25 AMT
Մոնրո Արարատը չի մասնակցի Հայաստանի հավաքականի հավաքին

Կոլումբիայի «Բոյակա Չիկո» ակումբի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին: Ակումբը, որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը, կարևոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ակումբի ղեկավարությունը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա նախապատրաստական հավաքին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր է ստացել Կոլումբիայի «Բոյակա Չիկո» ակումբի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը: Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմը, որը մարտի 24-ին մասնակցելու է Էստոնիայի հետ ընկերական հանդիպմանը:

Մարկոս Պիզզելլին ևս չի միանա հավաքականին ծնկային հոդի վնասվածքի պատճառով: