Ադրբեջանում նավթի արդյունահանումը 2018-ի հունվար-փետրվարին աճել է 0,5% 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ըստ Վիճպետկոմի, 2018-ի հաշվետու շրջանում ապրանքային գազի արդյունահանման ծավալն Ադրբեջանում կրճատվել է 9,4%-ով:
Ընդ որում, 2018-ի հունվար-փետրվարին նավթի ու գազի արդյունահանման քանակական ցուցանիշները չեն բերվում, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
2017-ին նավթի արդյունահանումն Ադրբեջանում կազմել է 38,69 մլն տոննա, իսկ գազինը՝ 28,6 մլրդ խմ:
Նշվում է նաև, որ Ադրբեջանը 2018-ի հունվարին արտահանել է 2,8 մլն տոննա նավթ, ինչը 0,3%-ով պակաս է 2017-ի հունվարի ցուցանիշից:
Ադրբեջանը 2017-ին արտահանել է 32,8 մլն տոննա նավթ: