Քրդական «Ռուդավ» գործակալությունը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Աֆրինը գրաված «Սիրիայի ազատ բանակի» խմբավորումները կողոպտում և այրում քաղաքի խանութներն ու տները:
Մարտի 19-ի առավոտյան Թուրքիայի զինված ուժերի հետ միասին քաղաք մտած և այստեղ լիակատար հսկողություն սահմանած խմբավորումները տանում են հնարավոր ամեն բան՝ ընտանի կենդանիներ, կենցաղային իրեր, փոխադրամիջոցներ և այլն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր, թե զինվորականներն ու Սիրիայի ընդդիմադիր ուժերն ականազերծում են քրդերի և Սիրիայի կառավարական ուժերի թողած ականները:
Խմբավորման անդամներն այրում են քաղաքի բնակիչների անշարժ գույքը:
Տանում են նույնիսկ փոխադրամիջոցները:
Աֆրինն «ազատագրած» զինյալը: