Փարիզյան «Պարի Սեն Ժերմենի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատրաստ է մնալ Ֆրանսիայում, սակայն պահանջում է ակումբից բարձրացնել իր աշխատավարձը:
Նեյմարը տրամադրված է «Ռեալ» տեղափոխվել՝ ֆուտբոլիստի հայրն արդեն հանդիպել է մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ քննարկելու համար հնարավոր գործարքը:
26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը հուսով է, որ շաբաթական 1 մլն եվրոյից ավելի կստանա, մինչդեռ ընթացիկ համաձայնագրի շրջանակներում նա շաբաթական 750.000 եվրո է ստանում, հայտնում է Lenta.ru-ն AS-ի վրա հղումով:
Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն օգտվել են այն հանգամանքից, որ Բրազիլիայում է գտնվում ՊՍԺ նախագահ Նասեր Ալ Հելաիֆին, որպեսզի քննարկեն մինչև 2022թ. կնքված պայմանագրի վերանայման հարցը:
Առանցքային գործոնները, որոնք դրդում են Նեյմարին մտածել Մադրիդ տեղափոխվելու մասին, հետևյալն են՝ ՊՍԺ-ի դուրս մնալը Չեմպիոնների լիգայից, ինչպես նաև ընկերական հարաբերությունները «Ռեալի» պաշտպան Մարսելոյի հետ: Բացի այդ, Նեյմարը հոգնել է Առաջին լիգայում խաղալուց և փարիզյան կյանքից:
Նեյմարը Փարիզ է տեղափոխվել 2017-ի ամռանը ռեկորդային 222 մլն եվրոյով: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում փարիզյան ակումբը պարտվեց «Ռեալին» (2:5 երկու խաղի արդյունքում):