20 մարտի 2018 - 10:19 AMT
ՔՊ-ն՝ ընդդեմ Սարգսյանի վարչապետության. Ճանապարհային քարտեզը` մարտի 31-ին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում վարչությունը որոշել է նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ՔՊ-ի վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ընդունվել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի մարտի 31-ին:

Ավելի վաղ, ԵԼՔ դաշինքի կուսակցությունները Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի վերաբերյալ միասնական որոշման չէին հանգել: Ըստ Նիկոլ Փաշինյանի, պայքարի ճանապարհային քարտեզի շուրջ որոշում չկա, բայց կա ըմբռնում, որ կուսակցություններն ազատ են իրենց առաջիկա անելիքների վերաբերյալ որոշում կայացնելու հարցում: