20 մարտի 2018 - 10:21 AMT
Թալիշի ուղղությամբ ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցվել

Մարտի 19-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք:

Սարքը գործողության մեջ էր դրված հետախուզական նպատակներով, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ համապատասխան լուսանկարներ հրապարակելով:

Մարտի 11- 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետեր (3 արկ):