20 մարտի 2018 - 11:10 AMT
Աշխարհում վերջին հյուսիսային սպիտակ արու ռնգեղջյուրը սատկել է

Առանց սերունդ թողնելու մահացել է Սուդան անունով՝ աշխարհում վերջին հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի արուն: Այս մասին հայտնում է CNN-ը:

Սուդանն ապրում էր Քենիայի Օլ Փաջետա արգելոցում: Նա 45 տարեկան էր, ինչը ռնգեղջյուրների համար խոր ծերություն է:

Այդ տեսակի 2 էգ է մնացել աշխարհում: Մասնագետներին հաջողվել է պահպանել ռնգեղջյուրի կենսանյութերը, որոնք հետագայում կարող են օգտագործվել էգերից մեկի արհեստական բեղմնավորման համար: