20 մարտի 2018 - 11:49 AMT
Ժիրայր Սեֆիլյանը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հրապարակվել է «Նոր Հայաստան» ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի և մյուսների գործով դատավճիռը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքներում և դատապարտվել 10 տարվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 5,5 տարվա ազատազրկման, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6, Ներսես Պողոսյանը՝ 3,6, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 2, Հովհաննես Պետրոսյանը` 2 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ, մեղադրող Ենոքյանը Սեֆիլյանի և գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքը համարել է փաստարկված և Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել 11 տարվա ազատազրկում: Սեֆիլյանը ողջ դատավարության ընթացքում չի կարողացել հանդես գալ ցուցմունքով, ճառով: