Վարորդները կկարողանան բջջային հավելվածի միջոցով ինքնուրույն գրանցել ԱՊՊԱ հայտարարագիրը՝ մինչև 100.000 դրամ պահանջով նյութական վնասով ՃՏՊ-ների (այսինքն՝ պարզ դեպքեր) դեպքում:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում:
Կառավարության կողմից հավանության արժանացած Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է նաև բոլոր տիպի ՃՊՏ-ների կենտրոնացված և միասնական հաշվառման համակարգի ներդրում:
Նշված միջոցառումները կիրականացվեն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ (մոտ $900.000) իրականացվող «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում: