17 սեպտեմբերի 2002 - 19:30 AMT
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինայի հետ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի հետ կապված հարցեր: