ՀՀ-ում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում 2018-2019 ուստարվա համար անվճար ուսուցմամբ տեղեր կհաստատվեն: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նշվում է, որ որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսհաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդների և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ պատրաստել:
Նախագծով, «Ոստիկանական գործ» մասնագիտության համար նախատեսված 120 անվճար տեղից բացի, պետբյուջեի միջոցներով կիրականացվի նաև լրացուցիչ 80 տեղի ֆինանսավորում:
2018-2019 ուստարվա անվճարուսուցմամբ ընդունելության մյուս տեղերը՝ այստեղ: