23 մարտի 2018 - 13:14 AMT
Պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնապատկվել է

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան երկու անգամ: Օպերատիվ տվյալներով` 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ արտահանվել է 24.965 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 13.970 տոննայով:

Պտուղ-բանջարեղենը արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 23.370 տոննա, ինչպես նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Իրաք և Ռումինիա, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: