21 մարտի 2008 - 13:09 AMT
Մերձմոսկովյան տարածքում Հայաստանի քաղաքացի է սպանվել
Մերձմոսկովյան տարածքում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Վիրավոր 43-ամյա տղամարդուն հայտնաբերել են մարտի 20-ին մարզի Պուշկինի շրջանի «Իլյիչի պատգամները» ավանի փողոցներից մեկում: Տուժածը դեռ ողջ էր, սակայն վախճանվեց, երբ բժիշկները նրան օգնություն էին ցույց տալիս: Որպես մահվան պատճառ նշվում է սուր առարկայով հասցված վերքը պարանոցի շրջանում: Ներկայումս քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով, հաղորդում է Լենտա.ռու-ն: