Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում կրկին պարտվել է։ Այս անգամ հայ գրոսմայստերը զիջել է Կարյակինին։
Կարուանա-Կրամնիկ, Դինգ-Գրիշչուկ, Սո-Մամեդյարով պարտիաներն ավարտվել են հաշտությամբ, հայտնում է Chess.am-ը:
Մրցաշարային աղյուսակի առաջատար եռյակը մնում է անփոփոխ․ Գրիշչուկը 6․0 միավորով երրորդ տեղում է, նրան 6.5 միավորով նախորդում է Մամեդյարովը,իսկ Կարուանան 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը։
Արոնյանը 3.5 միավորով վերջին տեղում է:
Մարտի 24-ին կայանալիք 12-րդ խաղափուլի մրցակիցներն են Գրիշչուկ-Արոնյան, Կարյակին-Կարուանա, Կրամնիկ-Սո, Մամեդյարով-Դինգ զույգերը: