24 մարտի 2018 - 12:27 AMT
Մարտակերտի ճանապարհները բարեկարգվում են

Արցախի հանրապետության Մարտակերտ քաղաքում ճանապարհների բարեկարգման ակտիվ աշխատանքներ են ընթանում, որին կհետևի ասֆալտապատումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը ՀՀ-ին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ:

«Սա կարևոր նշանակություն ունի ոչ միայն շրջանի համար, այլ առհասարակ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով Ստեփանակերտ այցելողների համար»,- նշել է Աբրահամյանը։

Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը բացվել էր 2017 թվականի սեպտեմբերիին: