26 մարտի 2018 - 10:22 AMT
Խոշոր հրդեհ ՌԴ Կեմերովո քաղաքում. 56 մարդ զոհվել է

Մարտի 25 -ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 56 մարդ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեպքի առնչությամբ հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը:

ՌԴ նախագահին կից գործող մարդու իրավունքների գծով խորհուրդն իր ցավակցությունն է հայտնել տուժածների ընտանիքներին և հարազատներին: Նշվում է նաև, որ տուժածների ընտանիքների հետ կաշխատեն հոգեբաններ, սոցաշխատողներ և բժիշկներ:

Photo. Aleksander Patrin /RIA Novosti