21 մարտի 2008 - 15:41 AMT
Վարդան Օսկանյանն ու Փիթեր Սեմնեբին քննարկել են ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունման հնարավոր հետեւանքները
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին, հետընտրական զարգացումներին: Քննարկվեցին հասարակության համերաշխությունը վերականգնելուն ուղղված հնարավոր քայլերը:

Օսկանյանն ու Սեմնեբին քննարկեցին նաեւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկությունը եւ դրա հետեւանքները: Կողմերն ընդգծեցին, որ Հայաստանում կայունության պահպանումը երկրի զարգացման, նաեւ տարածաշրջանային ծրագրերի շարունակականության երաշխիքն է: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, հայ-թուրքական հարաբերությունները եւ դրանց հեռանկարները: