26 մարտի 2018 - 14:31 AMT
Դպրոցականների համար մարդու՝ ամբողջությամբ թափանցիկ մակետ կստեղծվի, երևացող ներքին օրգաններով

Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը հայտարարել է փետրվարի հաղթող ծրագիրը՝ «Նորարար սերունդ» աշակերտական խորհրդի «Ճանաչի՛ր մարմինդ» նախագիծը:

«Ճանաչիր մարմինդ» նախագծի նպատակն է կրթության մեջ ևս մեկ նորարարություն կատարելը և մարդու օրգանների դիրքի ուսուցումն ավելի տպավորիչ ու արդյունավետ դարձնելը: Նախատեսվում է ստեղծել մարդու մակետ, որն ամբողջությամբ թափանցիկ կլինի, և ներսի օրգանները հստակ կերևան: Օրգաններից յուրաքանչյուրի մեջ կտեղադրվի լույս, մակետի կողքին կլինի վահանակ, որտեղ կլինեն բազմաթիվ սեղմակներ՝ յուրաքանչյուրի կողքին համապատասխան օրգանի անունը: Սեղմակը սեղմելիս օրգանը մակետի վրա կլուսավորվի, ինչն ավելի տեսանելի և տպավորիչ կդարձնի օրգանի տեղը:

«ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց խումբ է, որն աջակցում է իրականությունն ավելի լավը դարձնող գաղափարներին: Յուրաքանչյուր ամիս հիմնադրամը տրամադրում է 1.000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում դիմորդներին իրականացնել սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին:

Ընթերցեք նաև.Երևանի փողոցներում պլաստիկը վերամշակող սարք կտեղադրվի