26 մարտի 2018 - 16:04 AMT
Ռոնալդինյո. Երաժշտությամբ եմ զբաղվելու, մարզիչ չեմ լինի

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն մտադիր չէ ֆուտբոլային մենեջեր դառնալ:

«Ուզում եմ երաժշտություն հորինել, նվիրվել իմ երկրորդ կրքին: Վայելելու եմ ժամանակը ընկերներիս հետ: Բայց ես ինձ չեմ տեսնում որպես Ֆուտբոլի մարզիչ»,-ասել է Ռոնալդինյոն, գրում է Eurosport-ը:

2017-ին Ռոնալդինյուն թողարկել է իր առաջին սինգլը՝ Sozinho-ն, դա սամբայի ոճով կոմպոզիցիա է:

Վերջին ակումբը, որտեղ խաղացել է բրազիլացի ֆուտբոլիստը, «Ֆլումինենսե» ակումբն էր, որտեղ նա 7 հանդիպման է մասնակցել: