27 մարտի 2018 - 14:21 AMT
Հայկական ռեստորանը՝ Ֆլորենցիայի լավագույն նորաբաց հաստատությունների 10-յակում

Հայկական ռեստորանն ընդգրկվել է Ֆլորենցիայի լավագույն նորաբաց հաստատությունների 10-յակում և քաղաքի սիրված վայրերից մեկն է: Այդ մասին գրում է Eater-ը:

Ռեստորանը բացվել է Sant’Ambrogio հրապարակում:

Ararat Restaurant & Wine Bar-ը այցելուներին մատուցում է հայկական և վրացական ուտեստներ, իսկ պատերին պատկերված են հայկական և վրացական այբուբենների տառերը:

Ռեստորանի աշխատակիցները այցելուներին հայկական տոլմա և սմբուկով ու կարտոֆիլով քաբաբ կմատուցեն: «Այստեղ կարելի է հրաշալի վրացական գինի և խինկալի համտեսել: Հաստատությունում մատուցում են նաև հայկական հացի տարբեր տեսակներ»,-ասվում է հրապարակման մեջ: