27 մարտի 2018 - 17:48 AMT
Մխիթարյանի խաղընկերները փորձում են ճիշտ արտաբերել նրա ազգանունը

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները սովորում են ճիշտ արտաբերել ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ազգանունը: Այս մասին գրում է բրիտանական ESPN-ը:

«Զինագործների» երիտասարդական թիմը թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարկվել, որտեղ ակումբի ֆուտբոլիստ Պեռ Մերտեսակերն իր խաղընկերներ Ռոբ Հոլդինգին ու Էյնսլի Մայթլենդ-Նայլսին սովորեցնում է ճիշտ արատաբերել Մխիթարյանի ազգանունը:

Հայ ֆուտբոլիստի երկու խաղընկերն էլ, սակայն, չեն կարողանում կատարել «բարդ» առաջադրանքը: Փոխարենը նրանք կարողանում են արտասանել ակումբի հույն խաղացող Կոնստանտինոս Մավրոպանոսի ազգանունը:

Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» էր տեղափոխվել 2018-ի սկզբին: Նա, WhoScored ֆուտբոլային վիճակագրական պորտալի համաձայն, «զինագործների» լավագույն խաղացող է ճանաչվել՝ իր արդյունքներով գերազանցելով լոնդոնյան ակումբի նախկին հարձակվող, վերջերս «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսին: