27 մարտի 2018 - 18:31 AMT
Արոնյանը Հավակնորդների մրցաշարի վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Սոյի հետ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Գերմանիայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում, ոչ ոքի է խաղացել Ուեսլի Սոյի հետ:

Մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Կարուանան, իսկ Լևոն Արոնյանը եզրափակում է այն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արոնյանը պարտվել է Ֆաբիանո Կարուանային: Նա 8-րդ հորիզոնականում էր 4 միավորով:

Թայ-բրեյքն անցկացվում է 3 փուլով՝ երկու պարտիա 25+10 ժամակարգով, որից հետո հավասար արդյունքի դեպքում ևս երկու պարտիա 5+3 ժամակարգով, որից հետո, հավասար միավորների դեպքում խաղացվում է վերջին, որոշիչ պարտիան։