29 մարտի 2018 - 10:17 AMT
Կեմերովոյի հրդեհում հայ հայր և որդի են զոհվել

ՌԴ Կեմերովո քաղաքում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհում զոհվել են Սարգիս Խումարյանի որդի և թոռ Դմիտրին և Միխայիլը։

Այդ մասին ինքը Սարգիսը պատմել է ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքին։

Սարգիսի հարազատները վերցրել էին Գալանին ազգանունը։ Նրան այրված առևտրի կենտրոնում գտնված անձնական իրերի ցանկ են տվել, որտեղ եղել է իր հարազատներին պատկանող ժամացույցը, խաչը, երկու սրբապատկեր, մեդալիոն։ «Ես ասում եմ՝ հատակին դա չէիք կարող գտնել, նրանք փոքր են, ուրեմն, մարմնից եք հանել․․․ Տվեք մեզ մեր երեխաներին», - ասել է նա։

Պաշտոնական տվյալներով, հրդեհում զոհվել էր 64 մարդ։