29 մարտի 2018 - 10:38 AMT
Փաշազադե. Հայերն անեծք են Ադրբեջանի գլխին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ «հայերն անեծք են դարձել Ադրբեջանի գլխին»: Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը:

«200 տարի առաջ, Ալլահի կամքով, մեր հարևանները դարձած հայերը, դժբախտաբար, մեր գլխին անեծք են դարձել», - ասել է ադրբեջանցի հոգևորականն ու հավելել, որ մյուս հարևաններն ու այլ ուժեր «օգտագործել են հայերի ստորությունը ադրբեջանցիների նկատմամբ»:

Նրա խոսքով, այդ 200 տարիների ընթացքում հայերը «ցեղասպանություն են իրականացրել» ադրբեջանցիների նկատմամբ, և նրանց հետևում անջատողական ուժեր են եղել:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Փաշազադեն ասել է, որ հայերը մտադիր են շարունակել այն՝ կոնֆլիկտին «կրոնական երանգ հաղորդելով»: Նա հավելել է, նաև, թե հայերը, իբրև թե, քանդում են ադրբեջանական մզկիթները, որոնք «պատմական Ադրբեջանի տարածքների վրա են մնացել»: