29 մարտի 2018 - 12:08 AMT
Սերժ Սարգսյանին կառավարությունը բնակարան կնվիրի

Կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնաթողությունից հետո բնակարան նվիրելու հարցը։

Ըստ որոշման նախագծի` ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է ապահովել Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից, երբ ավարտվում են Սարգսյանի նախագահական լիազորությունները։