29 մարտի 2018 - 14:43 AMT
Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

Մարտի 29-ին ժամը 14:10-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալության և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության վրա հղումով:

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ,ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։