29 մարտի 2018 - 16:52 AMT
Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը

Մարտի 30-31-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Մարտի 30-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները, հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: