30 մարտի 2018 - 16:32 AMT
2017-ին ՀՀ օտարերկրյա ուղղակի ներդրումները $ 245.7 մլն են կազմել

2017 թվականին 2016 թվականի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 27,5%-ով կամ $92,4 մլն-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվախում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է $245,7 մլն, 2016-ի՝ $338,1 մլն-ի համեմատ:

2018 թվականի առաջին երկու ամսում 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանումն աճել է 39,9% -ով:

Հունվար-փետրվարին արտահանման ծավալը կազմել $322 մլն, 2017-ի հունվար-փետրվարի $230 մլն-ի փոխարեն:

Նշված ժամանակահատավածում ներմուծումն աճել է 51,2%-ով՝ կազմելով $530 մլն 2017-ի$350 մլն-ի փոխարեն: