17 սեպտեմբերի 2002 - 18:55 AMT
ԼԱՏՎԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՉԱՓԱԿԱՐԳ` ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Լատվիայի խորհրդարանի նախագահ Յանիս Սթրաումեն առաջարկել է համագործակցության նոր չափակարգ` Մերձբալթիկայի եւ Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների նախագահների մակարդակով: Այդ մասին ասվել է Լատվիայի խորհրդարանի ղեկավարի հանդիպմանը` Ռիգայում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Սթրաումեի կարծիքով, Մերձբալթյան երեք եւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների խոսնակների հանդիպումները կօժանդակեն փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Հայաստանը միշտ պատրաստակամություն է հայտնել եվրոպական ինտեգրացիայի գործընթացին ակտիվ մասնակցելուն, եւ հետագայում էլ պատրաստ է շարունակել համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ ահաբեկչւոթյան դեմ պայքարում, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը: