2017 թվականին գործազրկության մակարդակն աննշան նվազել է՝ կազմելով աշխատունակ բնակչության 17,8%-ը 2016 թվականի 18%-ի փոխարեն:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գործազրկության մակարդակը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է եղել, քան կանանց շրջանում. համապատասխանաբար՝ 18,1% և 17,5%:
Նախորդ տարի 2016-ի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է քաղաքային բնակավայրերում՝ կազմելով 25,1%, գյուղական բնակավայրերում աճել է՝ 7,7%:
2018 թվականի հունվար ամսվա դրությամբ, Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 168. 152 դրամ: