Աշխատանքի ընթացքում մեզ հաճախ հանդիպում են ծիծաղելի, զավեշտալի, ահասարսուռ և աբսուրդային լուրեր, հայտարարություններ կամ պարզապես վերնագրեր, որոնք, սակայն, միշտ չէ, որ տեղ են գտնում մեր լրահոսում։
PanARMENIAN.Net -ը մեկ տողով ներկայացնում է 2018-ի մարտին ընթացքում խմբագրության աչքից չվրիպած բոլոր նմանատիպ իրադարձությունները։
ԱՄՆ ոստիկանները սպանել են ինքնասպան լինել փորձող հային
ՀՀ-ում ջայլամի բաստուրմա-սուջուխ են սկսել արտադրել
Շինշիլաները կազատվեն ակցիզային հարկից
Մարտի 8-ին առաջարկել են շաուրմայի ծաղկեփունջ նվիրել կանանց
Սիսիանում դուռը կոտրելով ներխուժել են եկեղեցի ու 300 մոմ վառել
Հրազդանում ոստիկանները ծեծել են ծեծված քաղաքացուն, որպեսզի պարզեն՝ ով է ծեծել նրան
Գոռ Վարդանյանն աշխատանք է առաջարկում «Կոյուղաջուրի» թրեյլերի հեղինակին
Ավագանու անդամն արդարանում է՝ մենք կին չենք ծեծել, միայն մազերից ենք քաշել
Երևանում թխել են աշխարհի ամենաերկար գաթան
Ծառուկյան դաշինքի դասախոս-պատգամավորը փորձել է դուրս հանել ուսանողին չսափրվելու համար
Ստեփանակերտում ոստիկանները ծեծել են աղջկան կապույտ մազերի համար