3 ապրիլի 2018 - 12:30 AMT
Հենրիխ Մխիթարյանը, Նարեկ Հախնազարյանն ու Ռուբեն Վարդանյանը միասին ընթրել են Լոնդոնում

Հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և հայտնի գործարար ու բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հանդիպել են Լոնդունում: Այդ մասին Instagram-ի իր բլոգում գրառում է արել և լուսանկարներ է հրապարակել Նարեկ Հախնազարյանը:

Լոնդոնյան հաստատություններից մեկում կայացած ընթրիքին ներկա է եղել նաև Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկան:

«Հրաշալի ընթրիք ընկերների և մեծ հայերի հետ», - ասվում է Նարեկ Հախնազարյանի գրառման մեջ։