3 ապրիլի 2018 - 16:53 AMT
Հայ դիվանագետներն առանց վիզա Կոլումբիա կգնան

Հայաuտանի և Կոլումբիայի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր կստորագրվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ կողմերի՝ միմյանց պետությունների տարածքում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների բացակայությունը բարդացնում է մուտքի արտոնագրի ձեռքբերումը: Համաձայնագիրը կնպաստի փոխայցելությունների խթանմանը:

ՀՀ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ է գործում Հարավային Ամերիկայի 3 երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ: Կնքվել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների հետ: