3 ապրիլի 2018 - 18:27 AMT
ԱՄՆ-ն ՀՀ-ում ՄԶԳ-ի ծրագրերին լրացուցիչ $10,7 կհատկացնի

ԱՄՆ-ի կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանի կառավարությանը կհատկացնի լրացուցիչ մոտ $10,7 մլն: Համապատասխան համաձայնագրի ստորագրման որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 5–ի նիստի օրակարգում:

Ֆինանսական հատկացումները իրականացվելու են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների շրջանակում: Գումարն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:

«ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակում ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է մոտ $62,6 մլն: ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված փոփոխությունների համաձայն՝ այն կկազմի $73,2: