4 ապրիլի 2018 - 10:34 AMT
ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերով համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին:

Համաժողովը կկայանա Մոսկվայում ապրիլի 4-5-ը:

Համաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը: Նախատեսված են նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: