4 ապրիլի 2018 - 13:21 AMT
«Բուրգեր Քինգի» պայթյունից տուժած ՌԴ 3 քաղաքացին ապրիլի 4-ին դուրս կգրվեն

Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժածներից ՌԴ երեք քաղաքացին դուրս կգրվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ապրիլի 4-ին՝ ժամը 16:00-ին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքով, վիրահատված 8-ամյա աղջիկն ու նրա 6-ամյա եղբայրը կշարունակեն մնալ կենտրոնում՝ մինչև ամբողջական ապաքինումը:

Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» սրճարանում ապրիլի 2-ին ժամը 20։40-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել։Պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած։ Տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 3-ը Ռուսաստանի Դաշնության։