4 ապրիլի 2018 - 14:32 AMT
Չրի արտադրությունն աճել է 7,6 անգամ

Հայաստանում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ չորացրած մրգի արտադրությունն աճել է 7,6 անգամ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում երկրում արտադրվել է 22,7 տոննա չիր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի փոխարեն:

Հաշվետու ժամանակահատվածում 28,7%-ով աճել է նաև մրգի արտադրությունը՝ կազմելով 173,9 տոննա 2017-ի 135 տոննայի փոխարեն: Բանջարեղենի արտադրությունն աճել է 32,6%-ով՝ կազմելով 352,9 տոննա՝ 2017-ի 266-ի փոխարեն: