«Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր է թեքել լոնդոնյան ակումբի «բախտի անիվը» և դառնալ «զինագործների» լեգենդը: Այս մասին գրում է FourFourTwo-ն:
«Ես ցանականում եմ գրել իմ անունը «Արսենալի» պատմության մեջ և լեգենդ դառնալ այստեղ: Ես ցանկանում եմ գոլեր խփել, գոլային փոխանցումներ կատարել և երջանկացնել ակումբի երկրպագուներին», - ասել է հայ կիսապաշտպանը:
Նա հավելել է, որ ակումբում ավելի լավ մեկնարկի մասին չէր էլ կարող պատկերացնել:
«Ես միացել եմ այս ակումբին ոչ թե նրա համար, որ գլխավոր մարզիչ Վենգերն ուզում էր Ալեքսիս Սանչեսին փոխարինող գտնել, այլ քանի որ նա ինձ ուզում էր տեսնել այստեղ», - ասել է Մխիթարյանը՝ եզրափակելով, որ կանի հնարավոր ամեն բան «Արսենալի» համար:
«Արսենալի» երկրպագուները փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Մրցանակը նրան է հանձնվել «Արսենալ»-«Սթոք Սիթի» խաղից առաջ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» խոշոր 3:0 հաշվով հաղթել է«Սթոք Սիթիին»։ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դաշտ դուրս եկել 76-րդ րոպեին՝ փոխարինման: