5 ապրիլի 2018 - 11:18 AMT
ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են

Ապրիլի 5-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ապրիլի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: