5 ապրիլի 2018 - 17:36 AMT
Ջոնի Ինգլիշի մասին սիքվելի թրեյլերն արդեն համացանցում է

Universal Pictures ստուդիան թողարկել է «Ջոննի Ինգլիշ 3.0 գործակալը» կատակերգության առաջին թրեյլերը:

Նոր ֆիլմում լրտես Ջոննի Ինգլիշը մեկնում է Ֆրանսիայի հարավ՝ գտնելու համար հաքերներին, որոնք կիբերհարձակում են գործել բրիտանական գաղտնի ծառայության վրա, գրում է Meduza-ն:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ռոուեն Աթկինսոնը, Օլգա Կուրիլենկոն և Բեն Միլլերը: Սցենարը գրել են Նիլ Փերվիսն ու Ռոբերտ Ուեյդը, որոնք Ջեյսմ Բոնդի մասին ֆիլմերի սցենարների հեղինակներն են: Ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Քերը:

Կատակերգության պրեմիերան տեղի կունենա 2018-ի աշնանը: