5 ապրիլի 2018 - 18:45 AMT
Լիտվայի գործադիր մարմինը հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նա հայտնում է, որ մոտ ապագայում փաստաթղթի վավերացման համար երկրի գործադիր մարմինն այն կուղարկի օրենսդիր մարմնին:

Ավելի վաղ, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ԵՄ երկրներից վավերացրել էր Էստոնիան:

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: