6 ապրիլի 2018 - 13:28 AMT
Հարավային Կորեայի նախկին նախագահին 24 տարով ազատազրկել են

Հարավային Կորեայի դատարանը մեղավոր է ճանաչել երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեին իշխանությունը չարաշահելու, կաշառակերության և դրամաշորթության մեջ:Դատարանը նրան 24 տարվա ազատազրկման է դատապարտել, գրում է Deutsche Welle-ն:

Մեղադրյալը տարբեր խոշոր ընկերություններին պարտադրել է ընդհանուր առմամբ 77,4 մլրդ վոն (72 մլն դոլար) նվիրատվություն անել երկու հիմնադրամի օգտին, որոնք ղեկավարել է նրա մոտ ընկերուհին՝ Չհե Սուն Սիլը:

Մեղադրող կողմը նախկին նախագահի համար պահանջում էր 30 տարվա ազատազրկում և 118,5 մլրդ վոն (112 մլն դոլար) տուգանք: Նրա հանցակից Չխե Սուն Սիլը փետրվարին արդեն դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Նախկին նախագահը ժխտում է բոլոր ներկայացված մեղադրանքները: Նա ներկա չի եղել դատական նիստին՝ պատճառաբանելով հիվանդությունը:

2017-ի մարտին 66-ամյա Պակ Կին Հեն Սահմանադրական դատարանի որոշմամբ հեռացվել է իշխանությունից, պաշտոնանկ արվել, իսկ հետո ձերբակալվել: Պա Կին Հեին մեղադրանք է ներկայացվել 18 կետով: