6 ապրիլի 2018 - 17:29 AMT
ԱՄՆ հայազգի կոնգրեսական թեկնածու. Եթե թուրքերը չարգելեին հայերին զենք կրել, Ցեղասպանությունը կկանխվեր

ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում Նևադա նահանգից Հանրապետական կուսակցության թեկնածու հայազգի Դենի Թարխանյանը, երկրում զենքի վաճառքի վերահսկողությանն անդրադառնալիս, հայտարարել է, որ Հայոց ցեղսապնությունը կարող էր կանխվել, եթե թուրքական իշխանությունները չառգրավեին Օսմանյան կայսրության հայ բնակչության մոտ եղած զենքը: Այս մասին գրում է The Huffington Post-ը:

Քննարկմանը մասնակցող պահպանողական ամերիկացի գործիչ Ուեյն Էլին Ռութն ասել է, որ առաջին բանը, ինչն արել է Ադոլֆ Հիտլերը հրեաներին համակենտրոնացման ճամբարներում սպանելուց առաջ, նրանց նկատմամբ զենք կրելու արգելքը կիրառելն է եղել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Թարխանյանն իր հերթին ասել է, որ հայերը նույնպես կոտորվել են, քանի որ ինքնապաշտպանության համար զենք չեն ունեցել:

«Ես հայ եմ, և Օսմանյան կայսրությունը վերցրեց հայերի ձեռքից զենքը: Նրանք (թուրքերը-խմբ.) եկան ու սպանեցին 1,5-2 մլն հայի, քանի որ վերջիններս ինքնապաշտպանվելու տարբերակ չունեին», - ասել է Թարխանյանը:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայազգի Դենի Թարխանյանի՝ ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում աջակցող գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Նա Թարխանյանի մասին ասել էր՝ «նա, ով լավ է աշխատում, անկասկած կարող է թեկանծություն դնել»: