7 ապրիլի 2018 - 15:29 AMT
Գորիսի դպրոցի մոտակայքում արկ է հայտնաբերվել

Ապրիլի 7-ին, ժամը 11:10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցում` թիվ 2 միջնակարգ դպրոցի մոտակայքում, հայտնաբերվել է արկ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվել է ԲՄ-21 տեսակի 121 մմ տրամաչափի հրետանու արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության աշխատակիցները դուրս են բերել արկը և տեղափոխել անվտանգ տարածք: