9 ապրիլի 2018 - 16:02 AMT
Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակ է մեկնարկում

ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկա մեկ ամիսը հայտարարում է համահայաստանյան ծառատունկի ամիս: ՀՀ գրեթե բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ մոտ 80 հա վրա, իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ, որոնք կկատարվեն նաև ծառատնկման շաբաթօրյակների միջոցով:

Մասնավորապես, նախարարությունը ապրիլի 14-ին նախատեսում է ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակներում նախատեսում է 35 հա տարածքում տնկել 35 հազար տնկանյութ (հացենի, թխկի, կաղնի, սոճենի և այլն)։ Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես անհատները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները՝ դիմելով ՀՀ ԲՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությանը:

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել անտառտնկման աշխատանքներին՝ ավելացնելու կանաչ տարածքները: