10 ապրիլի 2018 - 17:14 AMT
Երևանում կնշվեն պարի և ջազի միջազգային օրերը

Երևանում կնշվեն պարի և ջազի միջազգային օրերը: Ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առթիվ համապատասխան միջոցառումներ կկազմակերպվեն:

Ծրագրի մշակման շրջանակում հաշվի է առնվելու այն հանգամանքը, որ տարին հոբելյանական է Երևանի համար, ուստի, այն այնպես է կազմվելու, որ առանձնանա որպես Երևանի 2800-ամյակի շրջանակում կազմակերպված հիշարժան միջոցառում:

Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում նշվում են միջազգային այդ տոները, որոնք սիրվել են ինչպես երևանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների կողմից:

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: