10 ապրիլի 2018 - 17:52 AMT
Հարցում. Կո՞ղմ եք, թե դեմ Վարդան Մինասյանի՝ ֆուտբոլի հավաքական վերադարձին

Ապրիլի 10-ին չորս տարվա ընդմիջումից հետո Վարդան Մինասյանը երկրորդ անգամ ստանձնեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

Առաջին անգամ նա ազգային հավաքականը գլխավորել է 2009 թվականից: Նրա օրոք Հայաստանի թիմը երբևէ ամենաբարձր արդյունքներն է ցույց տվել:

Մինասյանը հեռացել էր պաշտոնից 2014-ին՝ ԱԱ ընտրական փուլում անհաջողություններից հետո։

PanARMENIAN.Net-ին հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք վերաբերվում Մինասյանին պաշտոնին երկրորդ անգամ նշանակելուն։